ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

o_890621ԱՄՆ Կոնգրեսը  Ռուսաստանի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների օրինագիծ է մշակում,  գրում է vesti.ru-ն: Պատժամիջոցները կարող են ներառել ամերիկյան վիզաներ տալու արգելք` պաշտոնատար անձանց,  ռուսական պետական բանկերի հետ գործարար օպերացիաների դադարեցում  ու ԱՄՆ-ում ռուս գործարարների ակտիվների սառեցում:

Դրա մասին մարտի 3-ին հայտնել է սենատոր-դեմոկրատ Քրիս Մերֆին:Ն րա կարծիքով, պատժամիջոցները ազդեցություն կունենան, եթե նման քայլեր ձեռնարկի նաև ԵՄ-ն:

Ավելի վաղ դրա օգտին էր արտահայտվել սենատոր-հանրապետական Ջոն Մակքեյնը: Բարաք Օբամայի ադմինիստրացիան նույնպես հայտնել է, որ ռուսական կառավարության  ու նրա հետ կապված բիզնեսի դեմ պատժամիջոցներ սահմանելը դիտարկել է ,սակայն  հստակ որոշումներ դրա հաշվով դեռևս չի կայացրել: Օբաման  խոստովանել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մեջ սերտ կապեր գոյություն ունեն.” Այդ բոլորը պետք է հարգել, սակայն Ռւսաստանը չպիտի խախտի ողջ աշխարհում ընդունված սկզբունքները”,-հավելել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ազգային անվտանգության խորհրդում նույնպես իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանում տիրող իրավիճակի առնչությամբ, սակայն նա “պատժամիջոց” բառն իր խոսքում չի օգտագործել: Դրա փոխարեն նա  հայտարարել է, որ պետք է “դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու այլ ճնշմամբ հասնել” նպատակին:

Իսկ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն կարծում է, որ անարդարացի քայլ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց սահմանելը”…դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է լինել Ուկրաինայի տնտեսության հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի նրա հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը կամ, օրինակ` բարձրացնի գազի գները”,-ասել է նա Բրյուսելում կայացած ԵԽԽ-ի արտահերթ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ռուսական գազի մատակարարումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ողջ Եվրոպայի:

Անկախ

Tags: , ,