Առատ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ԱՄՆ Արևելյան ափամերձ մի քանի նահանգներում:
Ամենահզոր հարվածը հասել է Արքանզաս, Կենտուկի, Միսսուրի և Թեննեսի նահանգներին, որոնք նաև հոսանքազրկվել են: Վիրջինիա, Դելավեր և Նյու Ջերսի նահանգնրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ընդհանուր առմամբ առատ տեղումներից տուժել է 100 մլն մարդ, ողջ երկրի մեկ երրորդը:
Վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է 3000 թռիչք 8000-ն էլ եղանակի բարելավման սպասումով կասեցվել է:
Tags: առատ ձյուն, Վաշինգտոն