Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժԱդրբեջանում` Գաբալայի շրջանում, երկրաշարժ է տեղի ունեցել: Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից տեղեկացրել են, որ երկրաշարժը գրանցվել է մարտի 4-ին տեղի ժամանակով 08:16 Գաբալայից 11 կմ հյուսիս-արևմուտք ընկած տարածքում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Էպիկենտրոնում երկրաշարժը եղել է 4 բալ ուժգնությամբ, իսկ մոտական բնակավայրերում` 3 բալ: Ավերածություններ չկան:

Գաբալայի տարածքում ստորգետնյա ցնցումներ գրանցվել են նաև երեկ`փետրվարի 3-ին:

Անկախ

Tags: ,