“Հայաստանում տնտեսական աճի թիվ մեկ առանջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, …”.ՀՀ վարչապետ

Տ.ՍարգսյանԱյսօր “Ի-Վի Քոնսալինգ”ընկերությունը և “Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնի կողմից հրատարակված 2013-2014 Հայաստանի ազգային մրցունակության հինգերոդ զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական աճի թիվ մեկ առանջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, որն իրենց չի հաջողվել ստեղծել:

Վարչապետի խոսքով` սա ամենակարևոր խնդիրն է և կառավարության համար մեկ առաջնահերթությունը:

“Եթե մենք կարողանանք այս ոլորտում էական առաջընթաց արձանագրել, ապա կարող ենք ասել, որ հիմնական առաքելությունն իրականացրել ենք, հակառակ դեպքում պետք է ասել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է”,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ կարևորագույն խնդիրը ըստ վարչապետի` ֆինանսական միջոցների արդունավետ վերաբաշխումն է Հայաստանում։ Այդ վերաբաշխման արդյունքում կարևոր խնդիր կլուծվի, խոսքը փոքր և միջին ձեռնարկությունների մասին է: “Քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի: Առանց միջին խավի ձևավորման դեմոկրատական հասարակութուն չի կարող ձևավորել, իսկ շուկայական տնտեսությունն առանց դեմոկրատական հասարակության  չի կարող ձևավորվել”,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Երրորդ կարևոր խնդիրը վարչապետը համարեց ինտելեկտուալ կարողությունների բացահայտումը` նշելով, որ կարիք կա բարձր որակավորում ունեցող մասնագետների։ Եթե այս դաշտը զարգանա, ըստ վարչապետի, չենք ունենա մասնագետների արատագաղթ։

“Մենք կարիք ունենք բարձր որակավորման մասնագետների, առանց այդ մասնագետների տնտեսական բարեփոխումներ չենք կարողանան իրականացնել: Մենք պետք է կարողանանք ճիշտ բացահայտել այն ոլորտները, որտեղ կա ներուժ: Մեր կողմից արդեն իսկ բացահայտվել են պետության կողմից գերակա ճանաչված 11 ուղղություններ: Մեզ չափազանց ոգևորում է, օրինկ, դեղոգործության ոլորտը, որտեղ արտահանման ծավալներն արդեն հասել են 30 %-ի”,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ ուղղութունը, որտեղ զգալի արդյունք է գրանցվել վարչապետի խոսքով` պետության և մասնավոր հատվածի համագործակցությունն է ՏՏ ոլոտում:

“Այսօր մենք գտնվում ենք ՏՏ ոլորտի որակական զարգացման մի նոր փուլում”,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Անկախ

Tags: , , , ,