Ադրբեջանում ավելացել է ալկոհոլային կախվածություն ունեցող անձանց թիվը: Ներկայում պաշտոնապես գրանցված է 21.584 մարդ, որ տառապում է ալկոհոլիզմով, “Թրենդ” գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից:
Նրանք հիմնականում 30-39 տարեկան անձիք են, մեծամասամբ`արական սեռի ներկայացուցիչներ:
2012թ.-ին Ադրբեջանում պաշտոնապես գրանցված էր 21.103, իսկ 2011թ.-ին`19.765 ալկոհոլային կախվածությամբ տառապող մարդ:
Tags: ադրբեջան, ալկոհոլիզմ