Ինչպես հայտնի է, մարտի 5-ին Կրասնոդարում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: Այդ խաղին ներկա գտնվելու համար Հայաստանից Կրասնոդար են մեկնել նաև Հայասստանի հավաքականի երկրպագուների ակումբի անդամները:
Վերջիններս արդեն ժամանել են Կրասնոդար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին՝ ժամը 12:00-ին, Կրասնոդարում ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն նաև Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների երկրպագուները:
Tags: Կրասնոդար, Ռուսաստան-Հայաստան, սպորտ, ֆուտբոլ