Երևանի Խուլ-համրերի պալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությանը մասնակցեցին 1997-1999 թթ. ծնված մարզիկները: Նրանք ներկայացնում էին Երևանը, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի մարզերը և Արցախը:
Մինչև 42 կգ քաշային կարգում ընդգրկվել էր 32, 46-ում` 23, 50 -ում` 28, 54- ում` 40, 58-ում` 31, 63 –ում` 41, 69-ում` 25, 76– ում` 17, 85-ում` 12, 100-ում` 10 մարզիկ:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան`
42 կգ Արման Մնոյան Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց
46 կգ Վազգեն Թևանյան Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց
50 կգ Նարեկ Հովհաննիսյան Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց
54 կգ Վաղինակ Մաթևոսյան Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց
58 կգ Վրեժ Քարամյան Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց
63 կգ Գևորգ Մխեյան ԵՕՀՊՄՔ
69 կգ Արամ Միկինյան Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց
76 կգ Սարգիս Հովսեփյան «Աշխատանքային հերթափոխ» ՄԸ
85 կգ Հովհաննես Մխիթարյան Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց
100 կգ Ալեքսան Մեքինյան Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոց
