Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` Կրասնոդարում անելիքի և Ռուսաստանի հավաքականի հետ խաղի մասին

ՅուՄ Yura Movsisyan-2Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վստահ է, որ մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտի ժամանակ մարզադաշտի տրիբունաներում հայկական դրոշներն ավելի շատ կլինեն, քան` ռուսականները: Այդ մասին նա ասել է Sovsport.ru-ի թղթակցին:

Մովսիսյանը չի թաքցրել, որ Կրասնոդարն իր համար հարազատ քաղաք է, քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում և խաղացել է տեղի թիմում: Նա նշել է, որ եթե ազատ ժամանակ ունենա, անպայման ընկերներին կհանդիպի, հայկական ռեստորան կայցելի, որպեսզի խորաված ճաշակի:Վերջերս Սոչիում կայացած օլիմպիական խաղերին անդրադառնալով, Մովսիսյանը նշել է, որ բացումն իրեն դուր է եկել, իսկ ստուգատեսի ընթացքին հետևելու համար այնքան էլ ժամանակ չի ունեցել: Իսկ թե որ թիմին է նա երկրպագել ԱՄՆ-Ռուսաստան տափօղակով հոկեյի մրցամարտի ժամանակ, Յուրան ասել է. «Ոչ մեկին, պարզապես, լավ խաղ եմ փորձել դիտել»:

Հայ ֆուտբոլիստը նաև ընդգծել է, թե ինչու է կարևոր Հայաստանի հավաքականի համար հաղթանակը Ռուսաստանի թիմի հետ առաջիկայում կայանալիք խաղում. «Այն վերջինն է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար։ Երկար ժամանակ խաղացել ենք նրա ղեկավարությամբ, հարգել նրան։ Հաղթելով Ռուսաստանի հավաքականին՝ կցուցադրենք, թե ինչքան ենք շնորհակալ այդ մարդուն։ Մինասյանը հիանալի մարզիչ է, լավ ընկեր բոլոր խաղացողների համար։ Մրցակիցների դարպասը գնդակներ խփելը պարտականությունս է, այդ պատճառով կաշխատեմ  դա անել  Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Գնդակներ խփել կարողանում եմ, բայց գուշակություններ` ոչ»։

Անկախ

 

Tags: , , ,