Հետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ֆիզիկապես ավելի ակտիվ և ստեղծագործ են, քան թանկարժեք խաղահրապարակային սարքավորումներով խաղացող երեխաները:
Հինգից 12 տարեկան տարրական դպրոցի 120 աշակերտների տվել են էժան և պարզագույն խաղալիքներ, ինչպես օրինակ դույլեր, խողովակներ, վարժանքի գորգեր և այլն:
Այնուհետև նրանց համեմատել են մոտակա դպրոցի թանկարժեք խաղահրապարակում խաղացող երեխաների հետ:
BMC Public Health ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ավելի քիչ են նստած մնում, նրանց մոտ նստած մնալու ցուցանիշը 61,5 տոկոսից նվազել է 30,5 տոկոսի:
Առօրյա առարկաներով խաղացող երեխաները մեկ րոպեի ընթացքում 13 քայլ ավել են կատարում և ավելի ինտենսիվ ու ակտիվ են խաղում, քան խաղահրապարակում խաղացողները:
Հետազոտողները այժմ կարծում են, որ սովորական խաղահրապարակները կարող են ճնշել էներգետիկ և ստեղծագործ երեխաներին, իսկ էժան խաղալիքներով խաղալը կարող է երեխաների գիրության դեմ պայքարելու ևս մեկ եղանակ լինել:
Tags: BMC Public Health, խաղահրապարակներ, Պարզագույն խաղալիքներ