ԵԱՀԿ-ն ռազմական դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա

զինվորՄիացյալ Նահանգների պաշտոնյան հայտնել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ռազմական դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցիչ Դանիել Բաերի տեղեկություններով՝ կազմակերպության 15 երկրներ՝ ներառյալ Միացյալ Նահանգները, երեքշաբթի օրը Վիեննայում կամավոր որոշել են անդամներ տրամադրել առաքելության համար, որը Ուկրաինան խնդրել է ուղարկել: Նա ավելացրել է, որ առաքելության խումբը Ուկրաինա կմեկնի չորեքշաբթի օրը և նպատակ ունի այցելել Ղրիմ:

Շաբաթ օրը զինված պրո-ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի ստրատեգիական թերակղզի՝ շրջապատելով ռազմաբազաները և սահմանային անցակետերը: Սևաստոպոլի նավահանգստում երկու ուկրաինական ռազմանավեր մնացել են խարսխված՝ շրջափակված մնալով ռուսական նավերով:

Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի համար՝ մտավախություն ունենալով, որ Մոսկվան պատրաստ է իր ռազմական ուժերը տարածել նախկին Սովետական հանրապետությունում:

ԵԱՀԿ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և բոլոր եվրոպական երկրները:

 

 Անկախ

Tags: ,