ԱՄՆ-ում ցրտի պատճառով սառել են Մեծ լճերը

o_906724Մեծ լճերը Հյուսիսային Ամերիկայում քաղցրահամ ջրերի ջրամբարների խոշոր համակարգ է, որը հիմա ցածր ջերմաստիճանի պատճառով գրեթե 90%-ով պատվել է սառույցով: Նման բան չէր եղել վերջին 20 տարում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Հինգ` Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի ու Օնթարիո լճերն են ձևավորում այս համակարգը ու գտնվում են ԱՄՆ-ի ու Կանադայի տարածքներում:  Մի շարք նահանգներում (օրինակ` Մինեսոթայում), այս սեզոնում սնդիկի սյունը քանիցս իջել է -50 աստիճան Ցելսիուսից:

Վերջին անգամ Մեծ լճերը սառել էին ավելի քան 90%-ով  1994-ին: Ի դեպ, այս տարի լճերը սառել են ժամանակից շուտ.”Նոյեմբերի վերջից արդեն ծածկվել են սառույցով, չնայած սովորաբար նման բան լինում է դեկտեմբերի կեսերից”,-իրավիճակը մեկնաբանել են ամերիկացի գիտնականները: Նրանք նշում են, նաև, որ այդ ամենը շատ անսովոր է, ասենք` Միչիգան լճի համար, որը սովորաբար թեթևակի է սսռացակալում, իսկ հիմա սառույցով է պատված ջրամբարի 90,5%-ը: 1977-ի բացարձակ ռեկորդի` 93%-ի համար  շատ քիչ է մնում:

Անկախ

Tags: , , , ,