Ուղեղից հանել են 3 ատամ

o_906434Ամերիկայի Մերիլենդ նահանգում վիրաբույժները 4-ամսական երխայի ատամներն են հեռացրել: Ասես ոչ մի առանձնահատուկ բան չկա: Սակայն, ատամները երեխայի ուղեղում էին “ծկլթել”: Տոմոգրաֆով հետազոտությամբ պարզվեց, որ երեխայի գլխում ուռուցք է գոյացել: Այն հեռացնելու համար վիրաբուժական միջամտություն պահանջվեց, սակայն բժիշկները երբեք չէին կարող ենթադրել, որ երեխայի ուղեղում ատամներ են ծլել:

Փոքրիրկի ծնողներն անհանգիստ էին.նրանց երեխայի գլուխը չափազանց արագ էր մեծանում: Նրան ուղարկեցին  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Ստացված նկարներում երեխայի ուղեղում 4,1x4x3,5 սմ չափսերով նորագոյացություն էր:

Բարեբախտաբար, 4-ամսական փոքրիկի վիրահատությունը հաջող ընթացավ: Հեռացվեց և ուռուցքը, և ատամները, որոնք ուղարկեցին փորձագիտական ուսումնասիրության: Պարզվեց, որ երեխայի մոտ կրանիոֆարինգոմա է, գլխուղեղի դանդաղ աճող ուռուցք, որը կարող է  անգամ հասնել  գոլֆի գնդակի չափսի: Նման ուռուցքներ սովորաբար ախտորոշվում են 5-14 տարեկան երեխաների մոտ: Հազվադեպ է պատահում, որ նման բան հայտնաբերվի ավելի փոքր տարիքի երեխաների մոտ:

Սակայն սա առաջին անգամ է, որ նման ախտորոշման դեպքում գլխուղեղից ատամներ են հանվում: Գիտնականները մինչ այդ էլ էին ենթադրում, որ կրանիոֆարինգոման ձևավորվում է նույն բջիջներից, ինչ մարդկային ատամները: Հիմա նրանք նաև դրա ապացույցն ունեն:

Այժմ փոքրիկն իրեն լավ է զգում ու նորմալ է աճում, սակայն մի  հանգամանք կա.վիրահատության ընթացքում բժիշկները հայտնաբերեցին  որոշ միացությունների խանգարումներ, որոնք պատասխանատու են որոշակի հորմոնների մշակման համար: Ըստ ամենայնի, փոքրիկն իր ամբողջ կյանքի ընթացքում ստիպված կլինի ընդունել այն հորմոնները, որոնք իր օրգանիզմն ընդունակ չէ մշակել:

Անկախ

Tags: , ,