Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտնել է, որ հրաման է արձակել կասեցնելու ռուսական զինված ուժերի հետ պլանավորված բոլոր հարաբերությունները, հայտնում է Русская служба ВВС-ն:
Համայնքների պալատում ելույթի ժամանակ նա զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի ու նացիստական Գերմանիայի միջև: Նրա խոսքով, Ռուսաստանը որոշել է ներխուժել ու օկուպացնել Ուկրաինան` ցանկանալով էթնիկ փոքրամասնության նկատմամբ իրավասության հասնել:
Ավելի վաղ Ռուսաստանի հետ առևտրային ու ռազմական համագործակցությունը դադարեցրեց ԱՄՆ-ը: Իսկ “Մեծ ութնյակի” երկրները այս տարվա հունիսին Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցրին:
Tags: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը