ԱՄՆ պետդեպը ներկայացրել է բյուջետային նախագիծ, որտեղ ներկայացված է ֆինանսական օգնության չափը, որոնք կտրամադրվեն տարբեր երկրներին։
2015թ.-ին ԱՄՆ-ն դարձյալ կրճատելու է Ադրբեջանին տրամադրվելիք օգնության չափը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։
Այսպես՝ 2015թ.-ին ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացնելու է 12.7 մլն դոլար, այն դեպքում, երբ 2013թ.-ին այդ գումարը եղել է ավելի քան 16 մլն, իսկ 2014թ.-ին՝ 15.5 մլն դոլար։
Այդ գումարից 9.6 մլն դոլարը պետք է ուղղվի տնտեսական աջակցությանը, 800 հազար դոլարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարին, 600 հազարը՝ զորավարժություններին, իսկ 1.7 մլն դոլարը՝ ռազմական ոլորտին։
Tags: ադրբեջան, ԱՄՆ