“Ֆորմուլա-1” ավտոարշավների առաջնության ղեկավար Բեռնի Էքլսթոունը ստորագրել է պայմանագիր` այդ մրցույթի փուլերից մեկը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է “Հագին” կայքը:
Էքլսթոունի խոսքով` Ադրբեջանի գրան-պրին կանցկացվի 2015-ին կամ 2016-ին: “Մենք գնում ենք Ադրբեջան: Այնտեղ խոսում են ավտոարշավը 2015-ին անցկացնելու մասին: Հնարավոր է, որ դա չափազանց վաղ է, բայց հավանականություն կա: Սակայն ավելի հավանական է, որ փուլերից մեկը կանցկացվի 2016-ին”,– հայտարարել է Էքլսթոունը:
“Ֆորմուլա -1”-ի փուլերից մեկն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի Սոչի քաղաքում այս տարվա հոկտեմբերին: Առաջնության օրացույցը կազմված է 19 փուլերից: Ապագայում սպասվում է տարեկան 22 փուլ: Բացի Ադրբեջանից օրացույցում ներգրավվելու համար պայքարում են նաև Թաիլանդը, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Հունաստանը, Արգենտինան և Մեքսիկան:
