Սոչին մարտի 7-16-ը հյուրընկալելու է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկների` պարալիմպիական խաղերի մասնակիցներին:
Ստուգատեսում ուժերն են չափելու 45 երկրների 1650 մարզիկ-մարզուհիներ: Նրանք պարգևները կխաղարկեն 5 մարզաձևերում՝ դահուկավազք, բիաթլոն, սլեդջ-հոկեյ, կյորլինգ՝ անվասայլակներով և լեռնադահուկային սպորտ:
Մեր երկրիպատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի պարալիմպիական կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ուղևորվեց մրցավայր: Պատվիրակության կազմում է նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:
Հայաստանի մարզական պատիվը խաղերում կպաշտպանի 33-ամյա արցախցի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Նրա մարզիչն է` Րաֆֆի Դերդերյանը:
Ավանեսյանը դժբախտ պատահարի հետևանքով 7 տարեկանում կորցրել է 2 ձեռքը: Նա14 տարեկանից զբաղվում է լեռնադահուկային սպորտով:
Լեռնադահուկորդը խաղերին նախապատրաստվել է Ծաղկաձորում:
