Ռուսաստան-Հայաստան` 2:0

ֆուտբոլ83d6Ֆուտբոլի Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների Կրասնոդարում կայացած խաղից առաջ բարձրացված աղմուկը, իրարանցումը մեծ էր, բայց  այդ հանդիպումն անկապ ստացվեց, ձանձրալի: Ի վերջո, մերոնք պարտվեցին 0:2 հաշվով:

Թերևս, խաղը կտպավորվի որպես Վարդան Մինասյանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին երկրորդ անգամ հրաժեշտ տալու իրադարձություն: Այդպիսի բան միայն հայկական ֆուտբոլում է հնարավոր: Հավաքականը թեև նոր գլխավոր մարզիչ ունի, սակայն այն խաղադաշտ է դուրս բերում նախկինը: Վերջինիս որևէ պահանջ ներկայացնելու իմաստ և բարոյական իրավունք չկա:

Իսկ մեր երկրի ընտրանին իր խաղով  տխուր տպավորություն թողեց: Թիմի կազմում ոչնչով չառանձնացավ երկու հավաքականների  ամենաշատ անուն հանած, թանկ գնով վաճառված ֆուբոլիստը`Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Իսկ ահա, Մոսկվայի  «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, կրկին մարտական բնավորություն դրսևորեց, սակայն նա միայնակ չէր կարող պայքարել ռուսական «գվարդիայի» դեմ: Ընդ որում, Ռուսաստանի հավաքականը ևս բարձրակարգ ֆուտբոլ չդրսևորեց:

Հայաստանի հավաքականի խաղամակարդակը ցածր էր, և մերոնք միայն հրաշքով ավելի խոշոր հաշվով չպարտվեցին:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Ռուսաստան – Հայաստան՝ 2:0

Ալեքսանդր Կոկորին, 21, Դմիտրի Կոմբարով, 44 (11 մ)

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան (Հովհաննես Համբարձումյան, 79), Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան (Կամո Հովհաննիսյան, 67), Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան (Արտակ Դաշյան, 63), Գևորգ Ղազարյան (Աղվան Պապիկյան, 83), Արթուր Սարկիսով (Արթուր Եդիգարյան, 46), Յուրա Մովսիսյան (Սարգիս Ադամյան, 86):

Անկախ

Tags: , ,