Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար. Սարգիս Գրիգորյան

imagesՁուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ եւ ստորաբաժանվում են երկու խմբերի` դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։

՞Հավի ձվի սպիտակուցը մյուս սպիտակուցների համեմատ ամենակատարյալն է: Այն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը` փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի/,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց խոհարար Սարգիս Գրիգորյանը:http://archive2.ankakh.com/

 

Եփած ձվի սպիտակուցն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն ու իմունային համակարգն ամրապնդվի: Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, որոնք ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար շինարարական արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաներին և դեռահասներին` նրանց ակտիվ աճի շրջանում:

Նրա համոզմամբ ձուն հրաշալի նախաճաշ է, լավ յուրացվող, հագեցնող, օրգանիզմը «շինանյութով» և վիտամիններով, միկրոտարրերով, կենսաբանորեն ակտիվ նյութերով ապահովող, նաև` ցածր կալորայնությամբ: Այն նաև էժան է, մատչելի բոլորին:

 

Ամենալավ տարբերակը թերխաշ ձուն է, որը հեշտ յուրացվում է ստամոքսաաղիքային տրակտում եւ  առավելություններից մեկն էլ այն է, որ եփելու համար շատ կարճ ժամանակ է պահանջվում:

 

Ձվի փչանալու հավանականությունը նվազեցնելու համար այն պետք է պահել սառնարանում, հատուկ հատկացված տեղում, սուր ծայրով դեպի վար: Պահպանման ժամկետը մինչև մեկ ամիս է: Երբեք հարկավոր չէ ուտել  այն ձուն, որի կեղևի վրա ճաքեր կան: Ցանկալի է ձուն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի կեղևը մաքրվի վնասակար մանրէներից:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Tags: ,