Այսօր աշխարհի շատ երկրներում է նշվում Ատամնաբույժի միջազգային օրը: Մարդկության շատ փոքր մասին է հաջողվում խուսափել հիվանդ ատամների, լնդերի ու սխալ կծվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական հատվածը առնվազն մեկ անգամ դիմել է ատամնաբույժի օգնությանը: Բարեբախտաբար, գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում են այնքան արագ, որ վերջին մի քանի տարիներին ատամնաբույժի մոտ գնալն այլևս “կառափնարան” բարձրանալ չէ:
Օրվա ընտրությունը համապատասխանում է ատամնաբուժական գործում մի հայտնագործության հետ. 1790-ին Վաշինգտոնից ատամնաբույժ Ջոն Գրինվուդը` Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժը, ստեղծեց ատամնաբուժական բորը: Առաջին բորն իրենից ներկայացնում էր ոտքի շարժաբերով ծանր բորմեքենա, որը նրան խանգարում էր Վաշինգտոնի համար 4 դնովի ատամներով պրոթեզ պատրաստել: Հետաքրքրական է, որ Գրինվուդը որպես ոտքի շարժաբեր կիրառել էր ճախարակի անիվը, որն օգտագործում էր իր մայրը: Դրանից միայն 100 տարի անց, 1907-ին հայտնվեց էլեկտրական բորմեքենան:
Tags: Ատամնաբույժի միջազգային օրը