Մազերի աճին օգնում է հատկապես սոյայի սպիտակուցը. Դիանա Ավդալյան

մազերԱռողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին։

ՙՇամպունը մազերի խնամքի հիմնական միջոցն է։ Այն անպայման պետք է համապատասխանի Ձեր մազերի տիպին։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել սնուցող և մազարմատներն ամրացնող շամպուններ, ընդ որում, մեկ ամիս առաջինից և մեկ ամիս էլ` երկրորդից։ Սակայն երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն։ Դրանց հմայք կարելի է հաղորդել ոչ ավել, ոչ պակաս` կոնյակով մշակելու միջոցով։ Հարկավոր է մազերը լվանալ և թաց մազերը շփել 1-3 ճաշի գդալ կոնյակով, այնուհետև գլուխը փաթաթել սրբիչով։ 15-20 րոպե հետո կարելի է մազերը չորացնել և հարդարել՚՚,-Անկախի հետ զրույցում նշեց վարսահարդար Դիանա Ավդալյանը:

 

Հայտնի է, որ մազերի լավագույն բնական ներկող միջոցը խնան է: Խնայի բացման համար թեյի թուրմ օգտագործելով, կարելի է հարստացնել մազերի գույնը տաք շագանակագույն երանգներով: Բայց նույնիսկ առանց խնայի, թունդ թեյով կարելի է մազերին հիանալի գույն հաղորդել: Թեյի թուրմը կարելի է օգտագործել նաև որպես ֆիքսող միջոց՝ բիգուդիներով մազերը փաթաթելիս:

 

Մազերը բաղկացած են սպիտակուցից, և դրանց պահպանելու համար պետք է ուտել ընկույզ, կարմիր միս, ձուկ: Մազերի աճին օգնում է հատկապես սոյայի սպիտակուցը: Ամենօրյա սննդի մեջ պետք է ներառել  խնձոր, սալոր, սմբուկ, նեխուր եւ դա կօգնի խուսափել մազաթափությունից:

 

Վասահարդարի համոզմամբ մազերի աճը անմիջականորեն կապված է մարդու առողջության հետ, եթե մարդը լիարժեք առողջ է, ապա մազերը փայլում են, բավարար խիտ են, ամուր ու գեղեցիկ:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,