2013թ. Ադրբեջանը 123 մլն դոլարի ռազմական արդյունաբերության արտադրանք է արտահանել

ադրբեջան, ռազմամթերք2013թ. Ադրբեջանը 123 մլն 77 հազար դոլարի ռազմական արդյունաբերության արտադրանք է արտահանել: Այն 5,4 անգամ գերազնացել է 2012թ-ի համապատասխան ցուցանիշը:

Զեկույցում չեն հրապարակվել արատահանման ուղղությունների և կառուցվածքի մանրամասները:  Այս մասին ասված է Ադրբեջանի կառավարության 2013թ.-ի զեկույցում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ներկայում Ադրբեջանն արտադրում է պաշտպանական նշանակության ավելի քան 900 անուն արտադրանք: 2014թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մտադիր է արտադրել ականանետեր, նռնականետեր, տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ, այլ զինատեսակների համար մասեր, պարեկային մեքենաներ և այլն:

Tags: , ,