“Նեֆես” հասարակական միությունը, որի մեջ ներառված են Ադրբեջանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, մարտի 5-ին հանդիպում է ունեցել Բաքվում աշխատող Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցիարիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետների հետ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ միության ղեկավար Ջավիդ Նաբիևը բարձրացրել է երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը: Նա նաև ներկայացրել է վերոհիշյալ ոչ կառավարական կազմակերպության գրանցման հետ կապված խնդիրները:
Հաշվի առնելով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելը՝ Նաբիևը ընդգծել է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի սեռական փոքրամասնության իրավիճակի քննարկման անհրաժեշտությանը: Նա նաև խնդրել է արտասահմանյան դիվանագետներին աջակցել Ադրբեջանի արդարադատության նախարարությունից միության գրանցումը ստանալու գործընթացին:
Tags: ադրբեջան, միասեռականներ