Նիգերը լիբիական իշխանություններին է հանձնել Քադաֆիի որդուն

195-390x290Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել լիբիական պաշտոնանկ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սաադիին, հայտնում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Հիմա նա հսկողության տակ է` Տրիպոլիում: Նրան Լիբիայում քաղաքացիական կռվի ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել.այն ժամանակ նա հոր զորքերում հրամանատար էր:

Սաադին Լիբիայից փախել էր 2011-ի սեպտեմբերին: Մեկ ամիս անց նրա հորն ապստամբները սպանեցին: Ավելի վաղ Նիգերը հրաժարվում էր հանձնել Սաադիին, քանի որ հայրենիքում նրան մահապատիժ է սպառնում: Սակայն 2012-ին ինտերպոլը բոլոր անդամ-երկրներին պարտավորեցրեց ձերբակալել Սաադիին:

Լիբիայի իշխանություններն արդեն  երկար ժամանակ է, ինչ դատավարություն են սկսել Քադաֆիի մյուս որդու` Սաիֆ Իսլամ Քադաֆիի նկատմամբ: Նա երկար ժամանակ համարվում էր Լիբիայի առաջնորդի պաշտոնում  Մուամար Քադաֆիին  փոխարինող ամենահավանական թեկնածուն:

Անկախ

Tags: ,