Ինչպես հաղորդում թուրքական «Սաբահը», Ադրբեջանը մտադիր է գնել թուրքական «Roketsan» հայտնի մակնիշի «Mızrak-U» տիպի ուղղաթիռներ: Բացի Ադրբեջանից, «Mızrak-U» տիպի ուղղաթիռներ կարող է ձեռք բերել Պակիստանը: Նշենք, որ մարտի 3-ին տեղի ունեցավ «Mızrak-U» շարքից «Atak» մակնիշի ռազմական ուղղաթիռների թռիչքների փորձարկումները: «Atak» ուղղաթիռում տեղադրված է հակատանկային հրթիռային համակարգ, որն ընդունակ է ոչնչացնել թիրախը 8 կմ հեռավորությունից: Ուղղաթիռների մասայական արտադրությունը կսկսվի 2015 թվականին:
