Ռուսաստան-Հայաստան (2:0) ֆուտբոլի ընկերական խաղից հետո, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն ասաց հետևյալը.
– Ի՞նչ բացեր տեսաք հավաքականի խաղում:
– Ճիշտն ասած, ես երեկ ասացի, որ այս պահին դժվար է գնահատական տալ: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ուներ խաղային պրակտիկա:
– Ռուսաստանի հետ երեք տարի առաջվա եւ այսօրվա խաղում, ի՞նչ տարբերություններ տեսաք:
– Դժվար է ինչ-որ բան ասել: Իրենք փորձում էին ինչ-ոչ բան անել, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ, դժվար է ինչ-որ բան անել:
– Այսօրվա խաղից ելնելով, ինչ կասեք Ռուսաստանի իրական ուժի մասին:
-Ռուսաստանը շատ որակով թիմ է: Նրանց թիմային խաղը շատ որակով է: Ռուսաստանն աշխարհի առաջնությունում խմբից դուրս գալու շանսեր ունի:
– Եվրո-2016-ում Հայաստանը բարդ խմբում է…
– Ես ապագայի մասին չէին ցանկանա խոսել: Միայն հաջողություն կմաղթեմ Հայաստանին:
– Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:
– Ոչինչ:
– Մտածո՞ւմ եք երբեւէ հավաքական վերադառնալու մասին:
– Այս պահին եկեք բոլորս ցանկանաք, որ Հայաստանի հավաքականը հասնի իր նպատակներին:
– Կարծրատիպ կա, որ Հայաստանը ընկերական խաղերին վատ է խաղում, իսկ պաշտոնականներին ավելի լավ է հանդես գալիս: Ի՞նչով է պայմանավորված այս ամենը:
– Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի կամ Անգլիայի հավաքականների մոտ եւս կա նման խնդիր: Նրանց մոտ էլ զգացվում է տարբերություն ընկերական եւ պաշտոնական խաղերի միջեւ:
– Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը հարկադրվա՞ծ էր:
– Այո:
– Գո՞հ էիք Կրասնոդարում երկրպագուների աջակցությունից:
– Այո, գոհ եմ:
– Ընդհանուր առմամբ Կրասնոդարից ի՞նչ տպավորություններ ունեք:
– Մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալություն: Հաճելի էր: Երեկ, երբ զբոսնում էինք, մարդիկ գալիս էին, հաջողություն մաղթում: Ընդհանրապես, Ռուսաստանում միշտ էլ հաճելի է խաղալը:
ՀՖՖ պաշտոնական կայք
Tags: սպորտ Վարդան Մինասյան, ֆուտբոլ