Թուրքական «Հաբեր 7»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել: Նրա խոսքերով՝ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի նկատմամբ նման գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատարանի համապատասխան վճիռ կայացվի:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից պահանջել հանձնել Գյուլենին Թուրքիային:
