Ուկրաինայի Ղրիմի շրջանի պատգամավորները որոշել են մարտի 16-ին հանրաքվե անցկացնել Ղրիմը Ռուսաստանի մաս դարձնելու վերաբերյալ:
Ղրիմի տեղական օրենսդիր մարմնի անդամ Սերգեյ Շուվայնիկովը հինգշաբթի օրը հայտնել է, որ դա իրենց պատասխանն է Կիևի անօրինություններին, և իրենք ինքնուրույն կորոշեն իրենց ապագան:
Ղրիմի խորհրդարանը, որը ներկայիս Ուկրաինական օրենսդրությամբ որոշակի ինքնավարություն ունի, 78 տոկոսով կողմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը: Տեղի ընտրողները հնարավորություն կունենան նաև իրենց ձայնը տալ Ուկրաինայի կազմում մնալուն, սակայն տեղական իշխանությունների ավելի մեծ լիազորություններով:
Դեռևս Ուկրաինայի կենտրոնական կառավարությունը չի արձագանքել քվերակություն անցկացնելու մասին հայտարարությանը: Չորեքշաբթի օրը Ուկրաինայի վարչապետը Associated Press-ին հայտնել է, որ Ղրիմը կմնա Ուկրաինայի կազմում:
Tags: Ղրիմ, Ուկրաինա