Շատ բժիշկների կարծիքով “էմոցիոնալ” շատակերությունը գիրության ու դրա հետ կապված հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է:
Մարդիկ սթրեսից, ձանձրույթից, ու վատ տրամադրությունից փրկվելու միջոցը գտնում են քաղցրավենիքի, ֆաստթ-ֆուդի, յուղոտ, աղի ու տապակած սննդի մեջ:
Դելավերի համալսարանի պրոֆեսոր Մերիլ Գարդները տեղեկացնում է, որ գտել է “էմոցիոնալ շատակերության” դեմ պայքարի միջոցը: Զգացմունքայնության ազդեցությամբ շատ ուտելուց հետ կկանգնեցի ապագայի մասին միտքը, հավատացած է նա:
315 ուսանողների մասնակցությամբ փորձերը ցույց տվեցին, որ առօրյա խնդիրների մեջ խրված մարդիկ անառողջ սնունդ են ընտրում, մինչդեռ լավատեսները. Ովքեր թեթև են նայում ընթացիկ խնդիրներին ու ապագայի հետ կապված լավ պլաններ ունեն, հակված են առողջ սնունդ ընտրելու կողմը , երբեմն էլ պարզապես հրաժարվում են “արանքում մի բան ուտելու” սովորությունից:
Էմոցիոնալները , որոնք կենտրոնանում են այսօրվա վրա, կարիք են զգում սննդի հանգստացնող ազդեցության: Իսկ նրանք, ում մտքերն ապագային են սևեռված, սննդի մեջ գնահատում են էներգիան ու առողջության համար օգուտը:
Tags: արագ սնունդ, լավատեսություն, շատակերություն
