Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է աճուրդի հանել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին կցված ավտոմեքենաները:
Համապատասխան որոշում արդեն ընդունվել է: Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակի խոսքով, այն միայն իշխանության կենտրոնական օրգաններին է վերաբերվում.”Նախարարությանը մնում է մեկ ավտոմեքենա (գերատեսչության ղեկավարի համար): Մնացածը` 1,5 հազար հատ կգնահատվեն ու հասարակության հսկողությամբ էլ կվաճառվեն”:
Ստացված գումարը կմտնի երկրի բյուջե: Վաճառքի ենթակա չեն օպերատիվ ծառայություններին ավտոմեքենաները` միլիցիա, շտապօգնություն ու հրշեջ ծառայություն:
Tags: աճուրդ, Ուկրաինա