Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամներից 35–ամյա Իբրահիմ Ալըջըն երեկ Օսմանիե քաղաքում վարչապետի անկացրած նախընտրական քարոզարշավին է ներկայացել «այստեղ գող կա» գրությամբ պաստառով: Ալըջըն վաղուց հանդիսանում է ԱԶԿ-ի անդամ և կիսում կուսակցության տեսակետները, սակայն կոռուպցիոն սկանդալի շրջանակներում տեղի ունեցած իրադարձություններն առաջացրել են նրա և մի շարք այլ կուսակցականների դժգոհությունը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Էրդողանին ուղղված պաստառով հանրահավաքին հայտնված քաղաքացուն անմիջապես նկատել է վարչապետի անձնական անվտանգության աշխատողներից մեկը: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ մոտ 45 րոպե դաժան ծեծի են ենթարկել ռետինե մահակներով: Ալըջըին սպառնացել են և զգուշացրել, որ բողոք չներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա, կոռուպցիոն սկանդալ
