Գիտնականները Սիբիրի հեռավոր Չուկոտկա ինքնավար շրջանում սառած հողի մեջ 30,000 տարեկան վիրուս են հայտնաբերել:
Չնայած այս վիրուսը անվտանգ չէ մարդու համար, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են, որ կլիմայական փոփոխությունների կամ հանքարդյունաբերության հետևանքով բևեռային շրջանների հավերժական սառածության հալչելը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:
Pithovirus sibericum հնագույն վիրուսով վարակվում են միայն ամեոբաները, իսկ մարդկանց ու կենդանիների համար վտանգ չի ներկայացնում:
Այս վիրուսը Սիբիրի սառույցներում գոյատևել է մամոնտների ժամանակաշրջանից:
Հայտնագործության մասին հայտարարել են Ֆրանսիայի և Ռուսաստանի հետազոտողները ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի հրապարակած հոդվածում:
Tags: գիտնական, գիտություն, վիրուս