Այսօր գյուղատնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համառորեն չէր ցանկանում հասկանալ արմավիրի մարզի բնակչի շատ պարզ հարցն այն մասին, թե ինչպես կարող են գյուղատնտեսական ծրագրերը որակվել հաջողված, երբ այս պահին հարյուրից ավել մարդիկ «դատի տակ են», նրանց սպառնում է ողջ ունեցվածքը կորցնելու վտանգը միայն այն պատճառով, որ պետության տրամադրած սերմնացուն եղել է անորակ և գյուղացին բերք չի ստացել:
Հովիկ Աբրահամյանը հարցը լսելուց հետո պահանջեց հստակ ձևակերպել հարցադրումը, քանի որ այն անհասկանալի էր: Գյուղացին կրկնեց, որ կարծում է, թե գյուղատնտեսության նախարարը ԱԺ-ում սուտ է ասում, քանի որ չի կարող ծրագիրը կայացած գնահատվել: Հովիկ Աբրահամյանին ողջ պատմության մեջ մտահոգեց «սուտ ասել» արտահայտությունը: «Սիրուն խոսիր: Ո՞նց թե նախարարը սուտ է ասում: Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն կամ Աբրահամյան Հովիկը ուզում էին, որ սերմը վատը դուրս գար»:
Tags: աժ, Հովիկ Աբրահամյան, Սերգո Կարապետյան