Ինչպես հայտնի է, այսօր Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Վանաձոր մայրուղին՝ պահանջելով դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվողՀԷԿ-ի շինարարությունը, քանի որ, Գյուղացիների խոսքով, ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը նվազելու է, այգիներն էլ չորանալու են:
Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով այս հարցին անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա պատասխանը կարճ էր. ՙՙՃանապարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը, տեսնենք՝ ինչն է պատճառը, որ լուծում տանք՚՚:
Tags: Արագածոտնի մարզ, Հովիկ Աբրահամյան