Դեբիլությունից մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին. Սաթենիկ Դավթյան

df1963246fc04f0c4b7cf11cdea382f7-381Դեբիլության պատճառ կարող են դառնալ ներարգանդային կյանքում ստացած վնասվածքները՝ կապված հղիության ժամանակ մոր տարած հիվանդությունների կամ վնասվածքների, ինչպես նաև ներարգանդային վաղ շրջանում պտղի հիվանդության հետ:

ՙՙԴեբիլություն ունեցող երեխաները հանրակրթական դպրոցների նույնիսկ տարրական դասարաններում շատ թույլ են սովորում, հաճախ կրկնում են դասարանները, սակայն օժանդակ դպրոցում համեմատաբար ավելի հեշտ են սովորում, կարողանում են ավարտել այն։

Համեմատաբար լավ մեխանիկական հիշողություն ունենալու շնորհիվ հասարակ թվաբանական գործողությունները կարողանում են կատարել, սակայն մեծ դժվարությամբ։ Մտածողությունը կոնկրետ է, դժվարանում են գլխավորը առանձնացնել, ընդհանրացումներ ու եզրակացություններ անել, ասացվածքների և առածների իմաստը դժվարությամբ են հասկանում։ Այդուհանդերձ դեբիլները հաճախ են ցուցաբերում ջանասիրություն, որը և օգնում է նրանց որևէ արհեստ ձեռք բերելու՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց հատուկ մանկավարժ Սաթենիկ Դավթյանը:

Այդ երեխաները կենցաղային ոչ բարդ հարցերում վատ չեն կողմնորոշվում, հատկապես՝ թեթև դեբիլները։ Նրանք կարող են ինքնուրույն կյանք վարել, ֆիզիկական աշխատանքով զբաղվել, արհեստ ձեռք բերել, ակտիվ ձևով հարմարվել շրջապատի միջավայրին, ամուսնանալ, ընտանիք կազմել։ Դեբիլները բնավորությամբ ներշնչվող են, շուտ բռնկվող ու նեղացկոտ։ Չնչին առիթներից կարող են բռնկվել, ագրեսիվ արարքներ կատարել։ Նրանց շարժուձևը աններդաշնակ է, պահվածքն ու քայլվածքը՝ դիսպլաստիկ։

Ոչ մի հասուն մարդ չի կարող դեբիլությամբ ՙՙհիվանդանալ՚՚։ 3 տարեկանից հետո գլխուղեղի վնասվածքի պատճառով արդեն հիվանդանում են դեմենցիայով, բայց դա արդեն ուրիշ բան է։ Դեբիլությունից մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին, քանի որ այն նաև փոխանցվում է ժառանգաբար, առաջանում ներարգանդային հասունացման շրջանում։ Ոչ ավելի պակաս կարևոր է մտավոր հետամնացության մյուս տիպերի իմացությունը և դրանց կանխարգելումը։

Հատուկ մանկավարժի համոզմամբ  հատուկ ուսուցման և դաստիարակության ճիշտ դրվածքի դեպքում օժանդակ դպրոցներում որոշակի սահմաններում փոխհատուցվում են նրանց խախտումները, նպաստելով, որ երեխաները հնարավորության սահմաններում դառնան հասարակության համար պիտանի մարդիկ:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Tags: ,