Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը անվանել է «սխալ և վտանգավոր»: Այս մասին հայտնում է «TRT»-ն: Թուրքիան կտրուկ արձագանք է տվել Ղրիմի կայացրած որոշմանը, համաձայն որի մարտի 16-ին հանրաքվե կդրվի երկրամասի կարգավիճակի հարցը: «Մենք կարծում ենք, որ հանրաքվեի անցկացման որոշումը չի նպաստի երկրում առաջացած ճգնաժամի ավարտին: Այս որոշումը լուրջ տարաձայնություններ կառաջացնի Ղրիմում առկա տարբեր խմբավորումների միջև՝ բացասականորեն անդրադառնալով տարածաշրջանի վրա: Սա սխալ և վտանգավոր որոշում է»,-ասվում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թուրքիան ընդգծել է, որ Ուկրաինայում առաջացած քաղաքական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն երկխոսության ու հաշտության ճանապարհով:
Tags: թուրքիա, Ղրիմ