Վլադիմիր Պուտինը` Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Պուտին, խաղաղության նոբելյան մրցանակ    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին միջազգային հանրությունը սուր քննադատության է ենթարկում Ուկրաինայի հանդեպ իրականացրած քաղաքականության համար, առաջադրվել է 2014 Խաղաղության Նոբելյան մրցանակին: Այս տեղեկությունը հաստատել է Օսլոյում Նոբելյան ինստիտուտի ղեկավար Գեյր Լունդեստանը: Պուտինի թեկնածությունը առաջադրվել է Ռուսաստանի հոգևոր միասնության և աշխարհի ժողովուրդների համագործակցության միջազգային ակադեմիայի կողմից: Ակադեմիայի երաշխավորող նամակում նշվում է, որ Պուտինն  ակտիվ գործունեություն է ծավալում խաղաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնն  այս կապակցությամբ հայտարարել է, որ Պուտինն  ավելի արժանի է այս մրցանակին, քան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը 2009 թվականին դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր: