Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորեն Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին կհաջորդեն նորերը: Նա հայտարարել է, որ այդ պատժամիջոցները սպառնում են Պուտինի մեևձավորներին` ու ռուս գործարարների:
Ֆաբիուսը տեղեկացրել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը գործի կդրվի, եթե առաջինն արդյունքներ չտա: Բացի այդ հայտնել է, որ Սոչի պարալիմպիական խաղերին ֆրանսիական պատվիրակությունը չի մասնակցի:
ԵՄ-ն մարտի 6-ին դադարեցրեց վիզաների ու բազային համաձայնությունների գծով բանակցությունները Ռուսաստանի հետ, որպես պատասխան ՌԴ-ի Ուկրաինայում ծավալած գործողությունների: Նույն օրը ԱՄՆ-ը հայտարարել է Վաշինգտոնի կարծիքով, Ուկրաինայի կոնֆլիկտին մասնակցություն ունեցած անձանց բանկային հաշիվները սառեցնելու ու երկիր մուտքն արգելելու մտադրության մասին:
Tags: պատժամիջոց, Ֆրանսիայի ԱԳՆ