Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը «Ամոթի ակցիա» է իրականացնում Ֆինանսների նախարարության դիմաց, ինչով նպատակ ունեն պայքարել ֆինանսների նախարարության գործողությունների
դեմ, որով պարտադրում են գործատուներին ու հաշվապահներին փոխանցումներ կատարել կենսաթոշակային կուտակային հաշիվներին:
Ակցիայի ընթացքում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել` ասելով, որ իրեն զրկել են իր ունեցվածքից: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջամտությամբ հնարավոր է եղել կանխել ինքնահրկիզման փորձը:
