«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, որի նպատակն է պայքարել Ֆինանսների նախարարության գործողությունների դեմ:
«Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:
Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները»,- ասվում է նախաձեռնության ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք բողոքի ակցիային Սիվիլնեթի ուղիղ հեռարձակմամբ:
