Ուղղափառ եկեղեցու առաջնորդները հավաքվել են Ստամբուլում

Patrik   Ստամբուլի հունաց պատրիարք Բարթոլոմեոսի հրավերով ուղղափառ եկեղեցու 14 պատրիարքներ և արքեպիսկոպոսներ հավաքվել են Ստամբուլում մասնակցելու Հունաց պատրիարքարանում անցկացվելիք եռօրյա հավաքին, որի ժամանակ կքննարկվեն ուղղափառ եկեղեցու աստվածաբանական և արարողակարգային մի շարք հարցեր: Ժողովը անցկացվելու է փակ ընթացակարգով: Այն ավարտին կմոտենա մարտի 9-ին նախատեսվող պատարագով:

Tags: