Աշխարհի ամենաարագ տպելու չեմպիոնը նոր ռեկորդ է սահմանել իր քթով:
23-ամյա Մուհամեդ Խուրշիդ Հուսեյնը 103 նիշից բաղկացած նախադասությունը գրել է 47 վայրկյանում, որի համար նա ամեն օր աշխատել է վեց ժամ:
Հաստատվելու դեպքում այս ցուցանիշը կանցնի նախորդ ռեկորդը, որը մեկ րոպե և 33 վայրկյան է: Այն սահմանել էր մի հնդիկ տղամարդ Դուբայում 2008թ-ին՝ իր քթով գրելով Հուսեյնի գրած նույն նախադասությունը:
Հայդարաբադ քաղաքի բնակիչ Հուսեյնը ամիսներ շարունակ աշխատել էր 53 վայրկյան տևողությամբ ցուցնիշը անցնելու համար:
Հուսեյնը նաև Գինեսի աշխարհի ռեկորդակիր է ճանաչվել ամբողջ անգլերեն այբուբենը այս անգամ մատներով գրելու համար:
Tags: Մուհամեդ Խուրշիդ Հուսեյն, քթով գրելու ռեկորդ