Երևանի Խուլ-համրերի պալատում կայացավ ձյուդոյի ՀՀ երիտասարդների առաջնությունը: Մասնակցեցին 11 մարզուհի և 69 մարզիկ: Նրանք պարգևները վիճարկեցին 9 քաշային կարգում: Մասնակիցները ներկայացնում էին Երևանը և Հայաստանի տարբեր մարզերը: Մրցումներն անցել են առանց վնասվածքների:
Պատանիներից հաղթողներ դարձան` Վահագն Հովսեփյանը (55 կգ քաշային կարգ, Հրազդան), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ, Գյումրի), Արմեն Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), Ավետիք Գրիգորյանը (73 կգ, ԵՕՀՊՄՔ), Միշա Նազարյանը (81 կգ,Գյումրի), Սեյրան Սահակյանը (90 կգ, ԳՕՀՊՄՔ), Ժորա Լագզյանը(90+, ՀՄՄ):
Աղջիկների պայքարում ուժեղագույններ ճանաչվեցին` Արմինե Աբաջյանը (52 կգ, Գյումրի) և Ռոզա Խաչատրյանը (52+, ՀՄՄ):
Tags: Հայստանի պատանեկան առաջնություն, ձյուդո, սպորտ