Թուրքիան փակել է իր սահմանը սիրիացի փախստականների համար

սիրիացիներԹուրքիան փակել է իր սահմանը սիրիացի փախստականների համար՝ պատճառաբանելով, որ նրանք մեծ խնդիրներ են ստեղծում երկրի համար: ՙՙԲաց սահմանների՚՚ քաղաքականություն վարող թուրքական իշխանությունները սահմանապահներին կարգադրել են փախստականների մուտքը թույլատրել միայն արտակարգ դեպքերում: Այս տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Նոր կանոնների համաձայն՝ սիրիացի փախստականները կարող են ճամբարներ հաստատել միայն սիրիական սահմանին: Եթե նման քայլեր չձեռնարկվեն, ապա կարճ ժամանակում փախստականների թիվը կարող է հասնել 5 միլիոնի:

Հազարավոր սիրիացի փախստականներ, փախչելով պատերազմից, ստիպված են լինում ապաստան փնտրել հարևան երկրներում: Թուրքիայում նրանք հաստատվում են հիմնականում սահմանային շրջաններում, ինչպես նաև մեծ քաղաքներում, գիշերում են բաց երկնքի տակ, զբաղվում գողությամբ ու մուրացկանությամբ՝ մեծ խնդիրներ ստեղծելով քաղաքացիների համար:

Անկախ

Tags: , ,