Associated Press-ի լրագրողի տեղեկություններով՝ շաբաթ օրը ռուսամետ ուժերը չեն թույլատրել օտարերկրյա ռազմական առաքելությանը մտնել Ղրիմ:
Պաշտոնյաներին կանգնեցենելուց հետո զինված տղամարդիկ նախազգուշական օդ են կրակել`մյուս մեքենաներին կանգնեցնելու համար: Վիրավորներ չկան:
Եվրոպայի անվտանգության և հագործակցության կազմակերպության բազմազգ ռազմական առաքելության խումբը փորձել էր մուտք գործել թերակղզի, սակայն զինված տղամարդիկ հայտնել էին, որ նրանք Ղրիմ մտնելու իրավունք չունեն:
ԵԱՀԿ առաքելությունը հավանաբար կվերադառնա Ուկրաինայի Խերսոն քաղաք:
Tags: Ղրիմ, օտարերկրյա ռազմական առաքելություն