Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի միջոցառումների համատեքստում 150 հեծանվորդներ, Երևանի դրոշով զարդարված հեծանիվներով, յուրօրինակ երթ են կազմակերպել, որի ընթացքում տոնական ծաղիկներ ու նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկներ են բաժանել աղջիկներին ու կանանց:
Երթուղին մեկնարկել է «Ազատության» հրապարակից, շարունակվել Մաշտոցի պողոտայով՝ մինչև Երևանի քաղաքապետարան, այնուհետ՝ Հանրապետության հրապարակ և հասել մինչև Կարապի լիճ: Միջոցառմանն ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները շնորհակալություն են հայտնել յուրօրինակ նախաձեռնության համար:
Tags: Երևանի քաղաքապետարան
