Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 11–ին կայցելի Նյու Յորք, որտեղ հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և կառույցի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի դրությունը Ուկրաինայում, Սիրիայում և Կիպրոսում: Բացի այդ կողմերը կքննարկեն 2015-2016 թվականներին ՄԱԿ-ում Թուրքիայի ժամանակավոր ներկայացչության հարցը:
