“Amnesty International”-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

2“Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է “Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության նկատմամբ վերջերս շարունակվող ճնշումը”:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, հայտարարության մեջ ասվում է, որ փերվարի 22-ից սկսած կուսակցության 7 ակտիվիստ ձերբակալվել է, իսկ մարտի 3-ին կուսակցությունը վտարվել է իր գրասենյակից այն բանից հետո, ինչ շենքի նկուղում պայթյուն է տեղի ունեցել: Զեկույցում այս փաստերը դիտարկվում են որպես կուսակոցության դեմ հարձակման բաղկացուցիչ մասը: Նշվում է նաև, որ ձերբակալվածներից ոմանք ինտերնետում իրենց քննադատական տեսակետներն են ներկայացրել: Ըստ միջազգային կազմակերպության` ձերբակալությունների նպատակը ընդդիմադիր ակտիվիստներին պատժելն է:

“Amnesty International”-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել կուսակցության նկատմամբ հետապնդումը և ապահովել խոսքի ազատության, հավաքներ ու միություններ կազմելու իրավունքները:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության շտաբ-գրասենյակում ուժեղ պայթյուն էր գրանցվել: Այն տեղի էր ունեցել կուսակցության նկուղային տարածքում, որտեղ վարսավիրանոց է եղել:

Անկախ

Tags: , ,