Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում անցկացվում է արագ շախմատի մրցաշար` աշխարհի չեմպիոն Մագնուս Կաrլսենի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ այստեղ ելույթ են ունենում 383 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ:
Փայլուն է հանդես գալիս բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Առաջին վեց տուրերում նա տարել է միայն հաղթանակներ և 6 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Սևակից կես միավորով ետ են մնում յոթ գրոսմայստերներ, այդ թվում` Կառլսենը:
Tags: Գրիգոր-Սևակ Մխիթարյան, Մագնուս Կաառլսեն, շախմատ