Ամերիկացի ակնաբույժները զգուշացնում են, որ կոսմետիկ լցանյութերով աչքերի շուրջ, ճակատի հատվածում կատարվող երիտասարդացնող ներարկումները կարող են աչքի ծիածանաթաղանթի իշեմիկ այտուցի ու անդառնալի կուրության հանգեցնել: Զեկույցը, որում նկարագրվում է նման 3 դեպք, հրապարակվել է JAMA Ophthalmology ամսագրում:
Ճարպի, կոլագենի, գիալուրոնաթթվի ու այլ դոնդողանման լցանյութերի (ֆիլլեր) ներարկումը դիմամաշկի տակ, այսօր շատ նորաձև պրոցեդուրա է համարվում ու ծալքերի ու կնճիռների ծավալը լցնելուև մաշկը հարթեցնելու նպատակով են կատարվում: Ընդ որում, հիմնականում կողմնակի երևույթ որպես կապտուկներ ու այտուցներ են առաջանում ներարկման հատվածում:
Սակայն, ներարկման ժամանակ, ասենք` աչքերի շուրջ, չի բացառվում, որ կոսմետիկ լցանյութը պատահաբար հայտնվի մանր արյունատար անոթների մեջ, իսկ հետո, հասնի աչքի գլխավոր աորտա ու խցանի արյան մատակարարումը: Օկլյուզիայի (արյան շրջանառության խիստ խանգարում) դեպքում անմխիթար կանխատեսումներ կարող են լինել. 50% դեպքում տեսողությունը նվազում է մինչև 0,01%, իսկ 10%-ի դեպքում տեսանյարդի հետագա ատրոֆիայի պատճառով լրիվ կուրություն է առաջանում:
Մասնագետները դիտարկել են նման 3 դեպք. երբ նրանց դիմել են տեսողությունը կորցրած անձինք, որոնք երիտասարդացման պրոցեդուրայից հետո կուրացել են մեկ կամ 2 աչքից: Նրանցից մեկը` 40-ամյա կին է, որին ցլի կոլագեն ու Արտեֆիլի կենսագել են ներարկել` ճակատի ծալքերը հարթեցնելու նպատակով: Պրոցեդուրայից հետո, աչքերը բացելով, կինը հասկացել է, որ մի աչքը չի տեսնում: Երկրորդ տուժածը 30-ամյա տղամարդ է, որը նույնպես մեկ աչքից կուրացել է: Իսկ երրորդ տուժածը 60-ամյա կին է, որն առողջական լավ վիճակում է եղել, երբ դիմել երիտասարդացնող պրոցեդուրայի ու հետևանքը եղել է լրիվ կուրացումը:
Բժիշկներից մեկն ասում է, որ չնայած նման բարդություններ հազվադեպ են լինում, սակայն միշտ պետք է հաշվի առնել, որ աչքերի շուրջ երակային ցանցի բարդ համակարգի պատճառով ցանկացած ներարկում, որ կատարվում է այդ շրջանում, կարող է վտանգ ներկայացնել աչքերի առողջության համար, ավելին, արյունատար անոթների անցանելիության խաթարումը հիմնականում տեսողության անդառնալի կորստի ռիսկ է պարունակում:
Մասնագեները կարծում են, որ աչքերի շուրջ երիտասարդացնող ենթամաշկային ներարկումների պրոցեդուրաներից առաջ հարկ է այցելուի հետ քննարկել նաև նման ռիսկերը:
Tags: երիտասարդացնող ներարկումներ, պրոցեդուրա