Ղրիմ մեկնող ադրբեջանցի ընդդիմադիրներին ձերբակալել են

Արիֆ ՀաջիլընԴաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ձերբակալվել է ադրբեջանական “Մուսավաթ” ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլըն։ “Ինձ ձերբակալել են Մախաչկալայում, խնդրում եմ այդ մասին հաղորդեք ընտանիքիս”,-ասել է նա, ինչից հետո կապն ընդհատվել է և այլ մանրամասներ պարզել չի հաջողվել։ Այդ մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է անձամբ Հաջիլըն։

 

“Մուսավաթ” կուսակցության խորհրդի նախագահ Արզու Սամեդբեյլին հաղորդել է, որ Հաջիլին կուսակցության մյուս փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի հետ մեկնել է Ուկրաինա, որպեսզի այնտեղից անցնի Ղրիմ։ “Հավանաբար, նրանց ձերբակալել են Ռուսաստանի տարածքում”,-ասել է նա։

 

Ըստ վերջին տեղեկության՝ Հաջիլըի եղբայր հայտարարել է. “Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ա. Հաջիլըին և Գ. Ասլանլըին Մախաչկալայի երկաթուղային կայարանում և տարել են ոստիկանության բաժին: Պատճառները չեն հաղորդվում: Իբրեև թե նրանք աղմուկ են բարձրացրել”:

Անկախ

Tags: , ,